ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում սեպտեմբերի 9-ին անցկացվեցին երկրորդ տուրի առաջին խաղային օրվա հանդիպումները:
D դիվիզիոնի չորրորդ խմբում ընդգրկված ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում 0:2 հաշվով պարտվեց մակեդոնացիներին: Խմբի մյուս խաղում Լիխտենշտեյնի հավաքականը 2:0 հաշվով ուժեղ գտնվեց Ջիբրալթարի թիմից: Երկրորդ տուրից հետո խմբի առաջատարը 6 միավոր վաստակած Մակեդոնիան է, իսկ Հայաստանն ու Լիխտենշտեյնն ունեն 3-ական միավոր: Ջիբրալթարը կրեց երկրորդ պարտությունը:
Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը A դիվիզիոնի առաջին խմբում 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ հոլանդացիների նկատմամբ: Առաջին տուրում ֆրանսիացիները գոլազուրկ ոչ ոքի էին խաղացել Գերմանիայի հավաքականի հետ:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը հաջորդ 2 խաղերը կանցկացնի տանը: Հոկտեմբերի 13-ին մրցակիցը կլինի Ջիբրալթարի հավաքականը, իսկ այդ խաղից 3 օր անց տեղի կունենա մակեդոնացիների դեմ պատասխան հանդիպումը:
Ազգերի լիգա, երկրորդ տուր
A դիվիզիոն
Առաջին խումբ
Ֆրանսիա – Հոլանդիա՝ 2:1 (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 14, Օլիվյե Ժիրու, 75 – Ռայան Բաբել, 67
B դիվիզիոն
Առաջին խումբ
Ուկրաինա – Սլովակիա՝ 1:0 (տեսանյութ)
Անդրեյ Յարմոլենկո, 80 (11մ)
Չորրորդ խումբ
Դանիա – Ուելս՝ 2:0 (տեսանյութ)
Կրիստիան Էրիկսեն, 32, 63 (11մ)
C դիվիզիոն
Երրորդ խումբ
Բուլղարիա – Նորվեգիա՝ 1:0 (տեսանյութ)
Ռադոսլավ Վասիլեւ, 58
Հեռացում՝ Հովարդ Նորթվեյթ, 88 (Նորվեգիա)
Կիպրոս – Սլովենիա՝ 2:1
Պիերոս Սոտիրիու, 69, Պետեր Ստոյանովիչ, 89 (ինքնագոլ) – Ռոբերտ Բերիչ, 54
D դիվիզիոն
Առաջին խումբ
Վրաստան – Լատվիա՝ 1:0
Տորնիկե Օկրիաշվիլի, 77 (11մ)
Չորրորդ խումբ
Մակեդոնիա – Հայաստան՝ 2:0 (տեսանյութ)
Էզգիան Ալիոսկի, 13 (11մ), Գորան Պանդեւ, 59
Լիխտենշտեյն – Ջիբրալթար՝ 2:0
Դենիս Սալանովիչ, 32, Սանդրո Վեյզեր, 72
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում