14:10  ,  9 սեպտեմբերի, 2018

Մոուրինյոն սայթաքել ու ընկել է Անգլիա - Իսպանիա խաղից առաջ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկա է եղել Անգլիայի եւ Իսպանիայի հավաքականների միջեւ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջին տուրի խաղին

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնին մոտենալիս պորտուգալացի մասնագետը սայթաքել է եւ ընկել:

Հիշեցնենք, որ այդ խաղում Անգլիայի հավաքականը տնային պարտություն էր կրել 1:2 հաշվով: Անգլիացիները Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում նախորդ անգամ պաշտոնական խաղում պարտվել էին 2007 թվականին: Եվրո-2008-ի ընտրական փուլում Անգլիայի թիմը 2:3 հաշվով պարտվել էր Խորվաթիայի հավաքականին: «Ուեմբլիում» Անգլիայի հավաքականի անպարտելի շարքը չշարունակվեց 25-րդ խաղում:

Անգլիայի հավաքականը կրեց երրորդ անընդմեջ պարտությունը, իսկ նման բան նախորդ անգամ եղել էր 1988թ. Եվրոպայի առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում