15:12  ,  9 սեպտեմբերի, 2018

Ուսեյն Բոլթը մեկ շաբաթով հեռացել է ավստրալական ակումբից

Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը ժամանակավորապես լքել է ավստրալական «Սենթրալ Քոսթ Մարիներս» ֆուտբոլային ակումբի ճամբարը: Ջամայկացի արագավազորդը վերջերս էր նորամուտը նշել ավստրալական ակումբի կազմում՝ փոխարինման դուրս գալով ընկերական հանդիպման վերջնամասում:

«Բոլթը մարզումներից կբացակայի սեպտեմբերի 9-16-ը: Նա պետք է մեկնի նախկինում ձեռք բերված պարտավորվածությունները կատարելու համար: Այդ հարցավ ակումբի հետ պայմանավորվածություն կար նախապես»,- ասվում է «Սենթրալ Քոսթ Մարիներսի» հայտարարությունում:

Ավստրալական մամուլի համաձայն՝ Ուսեյն Բոլթը պետք է պաշտոնական միջոցառման մասնակցի Ֆրանսիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում