13:45  ,  7 սեպտեմբերի, 2018

Հայաստանը 8 ներկայացուցիչ կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում

Արգենտինայում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացուցիչ կունենա 7 մարզաձեւերում եւ հանդես կգա 8 մարզիկով, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Ծանրամարտում հանդես կգան Կարեն Մարգարյանը (77կգ) եւ Լիանա Գյուրջյանը (+63կգ), հունահռոմեական ըմբշամարտում` Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), հրաձգությունում` Հայկ Բաբայանը (ատրճանակ), թաեքվոնդոյում` Անդրանիկ Խաչատրյանը (73կգ), լողում` Արթուր Բարսեղյանը (ազատ ոճ 50մ,100մ եւ բաթերֆլայ 50մ), գեղարվեստական մարմնամարզությունում` Յուլիա Վոդոպյանովան, ձյուդոյում` Յուրի Իսրայելյանը (55կգ):

Պատանեկան Օլիմպիական խաղերը կանցկացվի հոկտեմբերի 6-18-ը Բուենոս Այրեսում:

Լուսանկարում՝ Սահակ Հովհաննիսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում