10:35  ,  7 սեպտեմբերի, 2018

US Open. Սերենա Ուիլյամսը եզրափակիչում կխաղա Նաոմի Օսակայի հետ

Նյու Յորքում ավարտին մոտեցող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը կվիճարկեն աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը եւ ճապոնացի Նաոմի Օսական:

Կիսաեզրափակիչում ամերիկացի թենիսիստուհին 6:3, 6:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ լատվիացի Անաստասիա Սեւաստովայի նկատմամբ, իսկ աշխարհի 19-րդ ռակետ Օսական 2 սեթում ուժեղ գտնվեց ամերիկացի Մեդիսոն Քիսից` 6:2, 6:4:

Հիշեցնենք, որ US Open-ի կանանց մենախաղի հաղթողի կոչումը չէր կարողացել պաշտպանել ամերիկուհի Սլոան Սթիվենսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում