17:47  ,  6 սեպտեմբերի, 2018

Հայ գրոսմայստերն առաջին տեղն է գրավել Ավստրիայում

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը նվաճել է Ավստրիայում անցկացված «Ինսբուրգ Օփեն» միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը:

Հարությունյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ գրավել առաջին տեղը: Մրցաշարին մասնակցել են 19 երկրների 80 շախմատիստներ, այդ թվում՝ 9 գրոսմայստեր եւ 17 միջազգային վարպետ:

Այդ հաղթանակի շնորհիվ Գեւորգ Հարությունյանը 22 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը, փոխանցում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում