10:44  ,  6 սեպտեմբերի, 2018

US Open. Ջոկովիչը դարձավ կիսաեզրափակիչի վերջին մասնակիցը

Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության 5-րդ շրջանում հաղթեց ավստրալացի Ջոն Միլմանին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: 2 ժամ 52 րոպե տեւած մրցախաղում գրանցվեց 6:3, 6:4, 6:4 հաշիվը:

Կիսաեզրափակիչում սերբ թենիսիստը կխաղա ճապոնացի Կեյ Նիսիկորիի հետ, որը 5 սեթում հաղթեց խորվաթ Մարին Չիլիչին՝ 2:6, 6:4, 7:6, 4:6, 6:4:

Հիշեցնենք, որ US Open-ը «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարն է: Հաղթողի տիտղոսը պաշտպանում է աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը, որը եւս դուրս է եկել կիսաեզրափակիչ եւ կմրցի արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում