23:08  ,  5 սեպտեմբերի, 2018

Մոսկվայի «Սպարտակը» ցանկանում է հրավիրել Ջոն Թերիին

Լոնդոնի «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ջոն Թերին հնարավոր է կարիերան շարունակի Մոսկվայի «Սպարտակում», հաղորդում է chelseablues.ru-ն: Ռուսական ակումբը ջանքեր է գործադրում 37-ամյա պաշտպանի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ:

«Սպարտակը» պատրաստ է մեկ մրցաշրջանի համար Թերիին վճարել 2 միլիոն եվրո աշխատավարձ:

Անգլիական «Աստոն Վիլայից» հեռանալուց հետո Թերին այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ:

1998-ից Ջոն Թերին խաղում էր «Չելսիում», որի հետ նրա պայմանագիրն ավարտվել էր 2017թ. հունիսի 30-ին: Թերին լոնդոնյան ակումբում անցկացրել 690 հանդիպում, դարձել 65 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Թերին լոնդոնցիների հետ դարձել է Անգլիայի հնգակի չեմպիոն, հնգակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում