10:16  ,  5 սեպտեմբերի, 2018

2 հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել ուսանողական աշխարհի առաջնության եզրափակիչ

Ռուսաստանի Էլիստա քաղաքում ընթացող բռնցքամարտի ուսանողական աշխարհի առաջնությունում Հայաստանի 2 ներկայացուցիչներ դուրս են եկել եզրափակիչ:

Կիսաեզրափակիչում 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն առավելության է հասել ռուս բռնցքամարտիկի նկատմամբ, իսկ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը հաղթել է Մոլդովայի ներկայացուցիչին:

Կիսաեզրափակիչ դուրս եկած Անուշ Գրիգորյանը պարտություն է կրել եւ բավարարվել բրոնզե մեդալով: Սեպտեմբերի 5-ին եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի նաեւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում