00:35  ,  5 սեպտեմբերի, 2018

US Open. Կանանց մենախաղի չեմպիոնը չպաշտպանեց տիտղոսը

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի անցած տարվա չեմպիոն Սլոան Սթիվենսը չկարողացավ պաշտպանել տիտղոսը:

Քառորդ եզրափակիչում ամերիկացի մարզուհին մրցեց Լատվիայի ներկայացուցիչ Անաստասիա Սեւաստովայի հետ եւ պարտություն կրեց 1 ժամ 23 րոպեում, 2:6, 3:6 հաշվով:

Եզրափակիչի ուղեգրի համար Սեւաստովան կհանդիպի ամերիկացի Սերենա Ուիլյամսի եւ չեխ Կարոլինա Պլիշկովայի դիմակայության հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով