Ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է հայտացուցակը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Ընդգրկվել է նաեւ 21-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն, որը ոչ պաշտոնական տվյալներով պետք է հեռանար ակումբից:
Դարպասապահներ. Էդերսոն, Գրիմշոու:
Պաշտպաններ. Ուոքեր, Դանիլո, Կոմպանի, Սթոունս, Լյապորտ, Մանգալյա, Մենդի, Օտամենդի:
Կիսապաշտպաններ. Զինչենկո, Ստերլինգ, Գյունդոգան, Դե Բրույնե, Դելֆ, Սանե, Բ. Սիլվա, Դ. Սիլվա, Ֆերնանդինյո, Մահրեզ:
Հարձակվողներ. Ժեզուս, Ագուերո:
«Մանչեսթեր Սիթիի» հետ խմբում ընդգրկված են Դոնեցկի «Շախտյորը», ֆրանսիական «Լիոնը» եւ գերմանական «Հոֆենհայմը»:
Սեպտեմբերի 19-ին «Մանչեսթեր Սիթին» կընդունի «Լիոնին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում