19:53  ,  4 սեպտեմբերի, 2018

Մոուրինյոն փոխարինող է գտել Պոգբային

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսին ձեռք բերելու տարբերակը, հաղորդում է ESPN-ը: 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որի հարաբերությունները թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ մնում են լարված:

Պոգբան ցանկանում է հեռանալ Պրեմյեր լիգայից եւ դիտարկում է «Բարսելոնայի» կամ «Յուվենտուսի» տարբերակը:

Անգլիայի ընթացիկ առաջնության չորս խաղում Պոգբան խփել է 2 գոլ, Կրոսը Իսպանիայի առաջնության չորս տուրերում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում