16:44  ,  4 սեպտեմբերի, 2018

Ֆուտբոլային խորամանկություն՝ Եվրոպայի լիգայի խաղում

Զվարճալի միջադեպ է գրանցվել Բուխարեստի «Ստյաուայի» եւ Վիեննայի «Ռապիդի» միջեւ Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան խաղում:

«Ռապիդի» գլխավոր մարզիչը փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստի միջոցով նամակ է ուղարկել իր խաղացողներից մեկին, սակայն «Ստյաուայի» ռումինացի հարձակվող Ռաուլ Ռուսեսկուն մրցակցի ձեռքից «խլել» է թուղթը եւ դեն նետել այն:

Հիշեցնենք, որ այդ դիմակայությունում «Ռապիդը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր 4:3 հաշվով (3:1, 1:2) եւ նվաճել Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով