11:38  ,  3 սեպտեմբերի, 2018

Պրեմյեր լիգա. Ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

Անգլիայի Պրեմյեր լիգան հրապարակել է օգոստոսի լավագույն ֆուտբոլիստի 7 հավակնորդների անունները:

Անգլիայի առաջնության ամսվա լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն՝ Լուկաս Մոուրան («Տոտենհեմ»), Մարկոս Ալոնսոն («Չելսի»), Սադիո Մանեն, Վիրջիլ վան Դեյկը (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), Բենժամեն Մենդին («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտո Պերեյրան («Ուոթֆորդ») եւ «Կարդիֆի» դարպասապահ Նիլ Էթերիջը, հայտնում է Պրեմյեր լիգայի կայքը:

Հաղթողը կորոշվի քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Լիվերպուլը», «Չելսին» եւ «Ուոթֆորդը», որոնք ունեն 12-ական միավոր: Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հետ է 2 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով