10:05  ,  3 սեպտեմբերի, 2018

US Open. Նադալն ու Սերենա Ուիլյամսը քառորդ եզրափակիչում են

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դուրս է եկել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչ:

Չորրորդ շրջանում իսպանացի թենիսիստը 4 սեթում ուժեղ է գտնվել Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոզ Բասիլաշվիլիից՝ 6:3, 6:3, 6:7, 6:4: Թենիսիստները կորտում անցկացրել են 3 ժամ 19 րոպե:

Քառորդ եզրափակիչում Ռաֆայել Նադալը կխաղա ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ, որը 3 սեթում հաղթել է հարավաֆրիկացի Կեւին Անդերսոնին՝ 7:5, 6:2, 7:6:

Հիշեցնենք, որ US Open-ի երրորդ շրջանում Նադալը հաղթել էր Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովին:

Կանանց պայքարում քառորդ եզրափակիչ է դուրս եկել աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը, որը 6:0, 4:6, 6:3 հաշվով հաղթել է էստոնացի Կայա Կանեպիին: Ամերիկացի թենիսիստուհու հաջորդ մրցակիցը կլինի չեխ Կարոլինա Պլիշկովան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում