23:30  ,  2 սեպտեմբերի, 2018

Յայա Տուրեն ունի նոր ակումբ

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին խաղացող, կոտդիվուարցի կիսապաշտպան Յայա Տուրեն պայմանագիր է կնքել հունական «Օլիմպիակոսի» հետ: Այդ մասին Թվիթերում գրել է 35-ամյա ֆուտբոլիստի գործակալ Դմիտրի Սելյուկը:

Յայա Տուրեն «Օլիմպիակոսում» հանդես է եկել նաեւ 2005-2006 թվականներին: Այնուհետեւնա տեղափոխվեց «Մոնակո», ապա՝ «Բարսելոնա»: Կատալոնական ակումբը 2010-ին 30 միլիոն եվրոյով նրա տրանսֆերը վաճառեց «Մանչեսթեր Սիթիի», որի կազմում Տուրեն անցած մրցաշրջանում մասնակցեց 17 հանդիպման, կատարեց 2 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում