21:57  ,  2 սեպտեմբերի, 2018

«Հերտան» հաղթեց եւ հավասարվեց առաջատարներին

Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում Բեռլինի «Հերտան» Գելզենկիրխենում հյուրընկալվեց «Շալկեին» եւ հաղթեց 2:0 հաշվով:

Հանդիպման ելքը գործնականում վճռվեց մեկնարկում, երբ դաշտի տերերի իտալացի կիսապաշտպան Դանիել Կալիջիուրին չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը, իսկ «Հերտան» հենց հաջորդ գրոհում գրավեց մրցակցի դարպասը: Աչքի ընկավ սլովակ կիսապաշտպան Օնդրեյ Դուդան, որը ավելացված 6-րդ րոպեին նաեւ դուբլ ձեւակերպեց:

«Հերտան» 6 միավորով հավասարվեց առաջատարներ «Բավարիային» եւ «Վոլֆսբուրգին»: «Շալկեն» երկու պարտությունից հետո 15-րդն է:

Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Շալկե» - «Հերտա»՝ 0:2

Օնդրեյ Դուդա, 15,  90+6

Չիրացրած 11մ՝ Դանիել Կալիջիուրի («Շալկե»), 14

Հեռացում՝ Եվգենի Կոնոպլյանկա («Շալկե»), 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով