19:21  ,  2 սեպտեմբերի, 2018

Մոուրինյոն կանխել է Ռոնալդուի վերադարձը «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկացել է հրավիրել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, սակայն անգլիական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կանխել է ֆուտբոլիստի վերադարձը Պրեմյեր լիգա, հաղորդում է Mirror-ը:

«Ռեալում» Ռոնալդուին մարզած Մոուրինյոն իմաստ չի տեսել այդ տրանսֆերում: Նա ցանկացել է ուժեղացնել պաշտպանության կենտրոնը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն չորս տարվա պայմանագիր է կնքել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում