13:32  ,  2 սեպտեմբերի, 2018

ՉԼ. Հայաստանի չեմպիոն «Լեոն» չհաղթահարեց նախնական փուլի արգելքը

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Լեոն» չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի նախնական փուլի արգելքը:

Իսլանդական «Վենգիր Յուպիտերսին» 8:2 հաշվով եւ Չեռնոգորիայի «Չելիկին» 4:2 հաշվով հաղթելուց հետո «Լեոն» երրորդ տուրում մրցեց շվեդական «Ուդեւալայի» հետ եւ պարտություն կրեց 1:2 հաշվով:

«Ուդեւալան» C խմբում գրավեց առաջին տեղը եւ դուրս եկավ հաջորդ փուլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում