12:16  ,  2 սեպտեմբերի, 2018

US Open. Ջոկովիչի, Ֆեդերերի եւ Շարապովայի հաղթանակները

Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջանում հաղթանակներ են տարել տղամարդկանց երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը, 6-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը, կանանց 22-րդ համար Մարիա Շարապովան:

Սերբ Նովակ Ջոկովիչը երեք սեթում առավելության է հասել ֆրանսիացի Ռիշար Գասկեի նկատմամբ՝ 6:2, 6:3, 6:3: Պայքարը տեւել է 2 ժամ 10 րոպե: Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Ջոկովիչը կմրցի պորտուգալացի Ժոաու Սոուզայի հետ:

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 1 ժամ 44 րոպեում 6:4, 6:1, 7:5 հաշվով պարտության է մատնել ավստրալացի Նիկ Կիրյոսին: Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի ավստրալացի Ջոն Միլմանը:

Տղամարդկանց մենախաղի եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին:

Կանանց մենախաղում ռուսաստանցի Մարիա Շարապովան երրորդ շրջանում մրցել է լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ եւ հեշտ հաղթանակ է տարել 1 ժամ 22 րոպեում՝ 6:3, 6:2 հաշվով:

Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Շարապովան կմրցի իսպանացի Կարլա Սուարես-Նավարայի հետ:

Կանանց մենախաղի եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում