21:02  ,  1 սեպտեմբերի, 2018

Նեյմարի, Դի Մարիայի, Մբապեի եւ Կավանիի գոլերն ու ՊՍԺ-ի հաղթանակը

Ֆրանսիայի առաջնության չորրորդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Նիմին» եւ առավելության հասավ 4:2 հաշվով: Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը կարողացան հավասարեցնել հաշիվը՝ 2:2: Սակայն վերջնամասում ֆրանսիացի Կիլիան Մբապեն ու ուրուգվայցի Էդինսոն Կավանին ավարտեցին բրազիլացի Նեյմարի եւ արգենտինացի Դի Մարիայի սկսածը:

ՊՍԺ-ն 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ֆրանսիայի առաջնություն, չորրորդ տուր

«Նիմ» - ՊՍԺ՝ 2:4 (տեսանյութ)

Անտոնեն Բոբիշոն, 63, 71, Տեժի Սավանյեն, 11մ – Նեյմար, 36, Անխել Դի Մարիա, 40, Կիլիան Մբապե, 77, Էդինսոն Կավանի, 90+2

Հեռացումներ. Սավանյե, 90+5 – Մբապե, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս