11:28  ,  1 սեպտեմբերի, 2018

US Open. Խաչանովը 4 սեթում պարտվեց Նադալին

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը մրցել է ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ (27), որը պարտություն է կրել 7:5, 5:7, 6:7 (7:9), 6:7 (3:7) հաշվով:

Թենիսիստները հանդիպում էին 5-րդ անգամ: Առաջին անգամ Խաչանովին հաջողվել է մեկ սեթում հաղթել Նադալին: Պայքարը տեւել է 4 ժամ 25 րոպե:

Նադալը չորրորդ շրջանում կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոզ Բասիլաշվիլիի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English