21:08  ,  31 օգոստոսի, 2018

Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչը՝ Մխիթարյանի եւ Կադիմյանի հնարավոր այցի մասին

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Գաջիեւը մեկնաբանել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ ուկրաինական «Վորսկլայի» հարձակվող Գեղամ Կադիմյանի հնարավոր մասնակցությունը Բաքվում «Ղարաբաղի» դեմ Եվրոպայի լիգայի խաղերին:

«Դեռ թիմերը պետք է որոշեն իրենց հայտացուցակները: Դրանից հետո կանդրադառնանք այդ հարցին: Եթե ակումբներից դիմում ստանանք, կքննարկենք»,- Գաջիեւի խոսքը մեջբերում է 1news.az-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Լոնդոնի «Արսենալի» մրցակիցներն են Լիսաբոնի «Սպորտինգը», Ադրբեջանի «Ղարաբաղը» եւ Ուկրաինայի «Վորսկլան»:

2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չէր մասնակցել «Գաբալայի» դեմ Ադրբեջանում տեղի ունեցած Եվրոպայի լիգայի խաղին, իսկ Գերմանիայում գրավել էր ադրբեջանական թիմի դարպասը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով