20:08  ,  31 օգոստոսի, 2018

«Տամբովի» պաշտպանը համալրեց «Բանանցը»

«Տամբովի» պաշտպան Իլյա Գուլտյաեւը կարիերան կշարունակի Երեւանի «Բանանցում», հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:

Անցած ամռանը «Տամբով» տեղափոխված 29-ամյա ֆուտբոլիստը թիմում անցկացրել է 25 հանդիպում:

Գուլտյաեւը այս ամռանը Բելառուսում մասնակցել էր «Բանանցի» հետ ստուգողական հանդիպմանը: 9:0 հաշվով հաղթել էր ռուսական թիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով