15:44  +04,  31 օգոստոսի, 2018

Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Արսենալը» կխաղա «Ղարաբաղի» հետ (ֆոտո)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլում Լոնդոնի «Արսենալը» կխաղա Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղի» հետ։

Մոնակոյում օգոստոսի 31-ին տեղի ունեցավ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։ 48 ակումբներ բաժանվեցին 12 խմբերի, յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ։

«Արսենալն» ընդգրկվեց E խմբում, որտեղ կխաղա Լիսաբոնի «Սպորտինգի», ուկրաինական «Վորսկլայի» եւ ադրբեջանական «Ղարաբաղի» հետ։ «Վորսկլայում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գործող հաղթողն է Մադրիդի «Աթլետիկոն», որն այս տարի հանդես է գալու Չեմպիոնների լիգայում։ Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Եվրոպայի լիգա, խմբային մրցաշար

A խումբ. «Բայեր» (Գերմանիա), «Լուդոգորեց» (Բուլղարիա), «Ցյուրիխ» (Շվեյցարիա), «ԱԷԿ Լարնակա» (Կիպրոս)։

B խումբ. «Զալցբուրգ» (Ավստրիա), «Սելթիկ» (Շոտլանդիա), «Լայպցիգ» (Գերմանիա), «Ռուսենբորգ» (Նորվեգիա)։

C խումբ. «Զենիթ» (Ռուսաստան), «Կոպենհագեն» (Դանիա), «Բորդո» (Ֆրանսիա), «Սլավիա» (Չեխիա)։

D խումբ. «Անդերլեխտ» (Բելգիա), «Ֆեներբահչե» (Թուրքիա), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա), «Սպարտակ Տրնավա» (Սլովակիա)։

E խումբ. «Արսենալ» (Անգլիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Ղարաբաղ» (Ադրբեջան), «Վորսկլա» (Ուկրաինա)։

F խումբ. «Օլիմպիակոս» (Հունաստան), «Միլան» (Իտալիա), «Բետիս» (Իսպանիա), «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)։

G խումբ. «Վիլյառեալ» (Իսպանիա), «Ռապիդ Վիենա» (Ավստրիա), «Սպարտակ» (Ռուսաստան), «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)։

H խումբ. «Լացիո» (Իտալիա), «Մարսել» (Ֆրանսիա), «Այնտրախտ» (Գերմանիա), «Ապոլոն» (Կիպրոս)։

I խումբ. «Բեշիկթաշ» (Թուրքիա), «Գենկ» (Բելգիա), «Մալմո» (Նորվեգիա), «Սարպսբորգ» (Նորվեգիա)։

J խումբ. «Սեւիլիա» (Իսպանիա), «Կրասնոդար» (Ռուսաստան), «Ստանդարտ» (Բելգիա), «Ակհիսար» (Թուրքիա)։

K խումբ. «Դինամո Կիեւ» (Ուկրաինա), «Աստանա» (Ղազախստան), «Ռեն» (Ֆրանսիա), «Յաբլոնեց» (Չեխիա)։

L խումբ. «Չելսի» (Անգլիա), ՊԱՕԿ (Հունաստան), ԲԱՏԷ (Բելառուս), «ՄՕԼ Վիդի» (Հունգարիա)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ