10:10  ,  31 օգոստոսի, 2018

Մպաբեն ու Նեյմարը հանդիպել են Լեբրոն Ջեյմսին (ֆոտո)

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարն ու Կիլիան Մպաբեն հանդիպել են «Լոս Անջելես Լեյքերսի» ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսին:

Մբապեն ու Ջեյմսը փոխանակվել են մարզաշապիկներով, իսկ Նեյմարը ՊՍԺ-ի անվանական շապիկ է նվիրել ամերիկացի բասկետբոլիստին:

Հիշեցնենք, որ Լեբրոն Ջեյմսն այս ամռանը «Քլիվլենդից» է տեղափոխվել «Լոս Անջելես Լեյքերս», որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս