23:16  ,  30 օգոստոսի, 2018

Հովհաննես Համբարձումյանը տեղափոխվեց Կիպրոս

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը կարիերան կշարունակի Կիպրոսի «Էնոսիս ՆԵՕՆ Պարալիմնի» ակումբում:

27-ամյա Համբարձումյանը 2014 թվականից խաղում էր մակեդոնական «Վարդարում», որի կազմը լքել էր այս ամռանը: Մակեդոնիայի նախորդ առաջնությունում նա մասնակցել էր 14 հանդիպման, դարձել 2 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Բանանցի» մարզադպրոցի սան է եւ 2007-2014-ը հանդես է եկել երեւանյան ակումբի գլխավոր թիմում:

Օգոստոսին Հովհաննես Համբարձումյանը մարզվում էր Բարձրագույն խմբի նորեկ «Արցախում»:

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը Հովհաննես Համբարձումյանին չի հրավիրել Հայաստանի ազգային հավաքական Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին: Պատճառաբանությունը թիմ չունենալն էր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում