21:36  ,  30 օգոստոսի, 2018

ՉԼ. «Լեոյի» երկրորդ հաղթանակը

Շվեդիայի Ուդևալա քաղաքում անցկացվող ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի նախնական փուլի խմբային մրցաշարում Հայաստանի չեմպիոն «Լեոն» տարավ երկրորդ հաղթանակը: Մրցակցը Չեռնոգորիայի ներկացացուցիչ «Չելիկ» թիմն էր, որին «Լեոն» պարտության մատնեց 4:2 հաշվով:

Հիշեցնենք, որ C խմբի մեկնարկային խաղում «Լեոն» 8:2 հաշվով հաղթել էր իսլանդական «Վենգիր Յուպիտերս» թիմին:

Սեպտեմբերի 1-ին «Լեոն» կմրցի շվեդական «Ուդևալայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում