21:32  ,  30 օգոստոսի, 2018

Մոդրիչը՝ Չեմպիոնների լիգայի լավագույն խաղացող

Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի լավագույն խաղացող է ճանաչվել խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որը Մադրիդի «Ռեալի» հետ երրորդ անգամ նվաճել էր մրցաշարի հաղթողի կոչումը: Եզրափակիչում Արքայական թիմը 3:1 հաշվով հաղթել էր անգլիական «Լիվերպուլին»:

Լավագույն խաղացողի մրցանակին հավակնում էին նաեւ «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ «Լիվերպուլի» եգիպտացի խաղացող Մոհամեդ Սալահը:

Մոդրիչն արժանացել էր նաեւ Չեմպիոնների լիգայի լավագույն կիսապաշտպանի մրցանակին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում