18:22  ,  30 օգոստոսի, 2018

«Չելսիի» խաղացողը կտեղափոխվի Թուրքիա

Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Գարի Կեյհիլը կտեղափոխվի թուրքական «Գալաթասարայ», հաղորդում է Fotomac–ը։

32–ամյա ֆուտբոլիստը համաձայնության է հասել Ստամբուլը ներկայացնող ակումբի հետ անձական պայմանագրի վերաբերյալ։ Այժմ ավարտին են մոտենում երկու թիմերի ներկայացուցիչների բանակցությունները։

Անգլիայի հավաքականում կարիերան ավարտած Գարի Կեյհիլը «Չելսիի» հետ պայմանագիր ունի մինեչւ 2019 թվականը։ Նա մայրաքաղաքային թիմում է 2012–ից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում