17:07  ,  30 օգոստոսի, 2018

Դավիթ Արշակյանն առաջին գոլն է խփել «Գորիցայում»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիթ Արշակյանն առաջին գոլն է խփել խորվաթական «Գորիցա» ակումբի կազմում:

Խորվաթիայի ուժեղագույնների լիգայի նորեկն ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել է «Կուրտոսիջային»: Արշակյանը դարձել է հաղթական գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ 24-ամյա հարձակվողն այս ամռանը դանիական «Վայլեից» էր տեղափոխվել «Գորիցա»: Նախկինում Արշակյանը հանդես է եկել նաեւ Երեւանի «Միկայում», Լիտվայի «Տրակայում» եւ ամերիկյան «Չիկագո Ֆայրում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում