15:24  ,  30 օգոստոսի, 2018

Հայ հրաձիգները մեկնել են աշխարհի առաջնության եւ կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

Հրաձգության Հայաստանի հավաքականը մեկնել է Հարավային Կորեայի Չանգվոն քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությանը: 

Հայկական թիմի կազմում հանդես կգան Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը, Իրինա Լաուերը (Աղաջանյան), Ալլա Պողոսյանը, Նորայր Առաքելյանը, Հովհաննես Մարգարյանը, Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Վարդանյանը, Սաթենիկ Մեժլումյանը, Արուսյակ Գրիգորյանը: Նրանք հանդես կգան հրացան, ատրճանակ եւ վազող թիրախ (10 մ, 50 մ) մրցաձեւերում: 

Հավաքականը մրցավայր է մեկնել գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի եւ ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ: 

Հրացան եւ ատրճանակ ձեւերում խաղարկվելու են Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի 6-ական ուղեգրեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում