11:40  ,  30 օգոստոսի, 2018

«Ցրվենա Զվեզդայի» ֆանատները դաշտ են ներխուժել Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելուց հետո

Սերբական «Ցրվենա Զվեզդայի» երկրպագուները ավստրիական «Զալցբուրգի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին` փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղից հետո հաջողությունը տոնել են խաղադաշտում:

Ավստրիայում կայացած խաղն ավարտվել էր 2:2 հաշվով եւ սերբական ակումբը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր էր նվաճել մրցակցի դաշտում խփած գոլերի շնորհիվ: Առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ ոքի:

«Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում նախորդ անգամ խաղացել է 1991/92 մրցաշրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում