09:33  ,  30 օգոստոսի, 2018

Չեմպիոնների լիգա. Խմբային փուլի վիճակահանության անոնս

Մոնակոյում օգոստոսի 30-ին տեղի կունենա ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:

32 մասնակիցներ կբաժանվեն 8 խմբերի, յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ: Արդեն հայտնի են վիճակահանության 4 զամբյուղները, որոնցում տեղ են գտել 8-ական թիմեր:

Առաջին զամբյուղ. «Ռեալ» (Իսպանիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Աթլետիկո» (Իսպանիա), «Բավարիա» (Գերմանիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Լոկոմոտիվ» (Ռուսաստան):

Երկրորդ զամբյուղ. «Բորուսիա Դ.» (Գերմանիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Տոտենհեմ» (Անգլիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Շախտյոր» (Ուկրաինա), «Նապոլի» (Իտալիա), «Ռոմա» (Իտալիա):

Երրորդ զամբյուղ. «Լիվերպուլ» (Անգլիա), «Լիոն» (Ֆրանսիա), «Վալենսիա» (Իսպանիա), ԲԿՄԱ (Ռուսաստան), «Շալկե» (Գերմանիա), «Մոնակո» (Մոնակո), «Այաքս» (Հոլանդիա), «ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա):

Չորրորդ զամբյուղ. «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Բրյուգե» (Բելգիա), «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա), «Հոֆենհայմ» (Գերմանիա), «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա), «Գալաթասարայ» (Թուրքիա), «Ինտեր» (Իտալիա), ԱԵԿ (Հունաստան):

Վիճակահանությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը Մադրիդի «Ռեալն» է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում