01:18  ,  30 օգոստոսի, 2018

Չեմպիոնների լիգա. Խմբային փուլի բոլոր մասնակիցները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ավարտից հետո հայտնի դարձան խմբային մրցաշարի բոլոր՝ 32 մասնակիցները:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կխաղան մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», Մադրիդի «Աթլետիկոն», իսպանական «Վալենսիան», անգլիական «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Տոտենհեմը», իտալական «Յուվենտուսը», «Նապոլին», «Ռոման» ու «Ինտերը», Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», գերմանական «Շալկեն» ու «Հոֆենհայմը», ֆրանսիական ՊՍԺ-ն, «Լիոնը», «Մոնակոն», Դոնեցկի «Շախտյորը», պորտուգալական «Պորտուն» եւ «Բենֆիկան», ռուսական «Լոկոմոտիվը» ու ԲԿՄԱ-ն, չեխական «Վիկտորիան», Դոնեցկի «Շախտյորը», սերբական «Ցրվենա Զվեզդան», հոլանդական ՊՍՎ-ն եւ «Այաքսը», շվեյցարական «Յանգ Բոյզը», հունական ԱԵԿ-ը, բելգիական «Բրյուգեն», թուրքական «Գալաթասարայը»:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 30-ին Մոնակոյում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում