16:35  ,  29 օգոստոսի, 2018

Լեւոն Արոնյանի մրցակիցները London Chess Classic-ում

Հայտնի են դարձել Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի՝ London Chess Classic-ի բոլոր մասնակիցները:

Լոնդոնում դեկտեմբերի 11-17-ը կայանալիք մրցաշարի մասնակցության իրավունք են ստացել Grand Chess Tour-ի 4 փուլերում ամենաշատ միավոր հավաքած շախմատիստները՝ Լեւոն Արոնյանը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան:

Կարուանան ու ամերիկացի Ուեսլի Սոն հավաքել էին հավասար միավորներ եւ վերջին ուղեգիրը վիճարկեցին թայ-բրեյքում:

Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը օրեր առաջ հաղթել էր Grand Chess Tour-ի չորրորդ փուլ «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում: Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը եւ ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան 9 հնարավորից վաստակել էին 5.5-ական միավոր եւ բաժանել 1-3-րդ տեղերը: Հավասար միավորների դեպքում հաղթողը պետք է որոշվեր թայ-բրեյքում, սակայն մրցաշարի կազմակերպիչները որոշեցին չեղյալ հայտարարել այն եւ ունենալ 3 հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում