11:23  ,  29 օգոստոսի, 2018

«Այաքսի» ու «Դինամոյի» երկրպագուները բախվել են Կիեւի կենտրոնում

Ամստերդամի «Այաքսի» եւ ուկրաինական «Դինամոյի» երկրպագուները Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին` փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղից առաջ բախվել են Կիեւի կենտրոնում:

Հիշեցնենք, որ Կիեւում կայացած պատասխան խաղն ավարտվել էր 0:0 հաշվով, ինչից հետո հոլանդական ակումբը նվաճել էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Առաջին խաղում «Այաքսը» տնային հաղթանակ էր տարել 3:1 հաշվով:

Կիեւի «Դինամոն» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի խմբային փուլում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում