17:02  ,  28 օգոստոսի, 2018

ՈւԵՖԱ. Ռոնալդուն՝ նախորդ մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ

Թուրինի «Յուվենտուսի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է եվրոպական ակումբային մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի քառորդ եզրափակիչում պորտուգալացի հարձակվողի խփած գոլն իր այժմյան ակումբի դարպասը: Նախորդ մրցաշրջանում 33-ամյա Ռոնալդուն հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալի» կազմում, իսկ «Յուվենտուսի» դարպասը Թուրինում գրավել էր շրջադարձ հարվածով:

Քվեարկությանը մասնակցած 364 հազար երկրպագուներից 197 հազարը քվեարկել է այդ գոլի օգտին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել էր, որ դա իր կարիերայի ամենագեղեցիկ գոլն էր:

Հիշեցնենք, որ այս ամռանը «Ռեալից» Իտալիա տեղափոխված պորտուգալացի հարձակվողը «Յուվենտուսի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, իսկ նրա տրանսֆերը կազմել է 112 միլիոն եվրո: Ռոնալդուն Արքայական ակումբում հանդես է եկել 2009-2018-ը՝ անցկացրած 438 խաղում դառնալով 450 գոլի եւ 131 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում