19:45  ,  28 օգոստոսի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է արտագնա խաղերի նոր մարզաշապիկը (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզաշապիկն արտագնա խաղերի համար:

Adidas ընկերության մարզաշապիկը վարդագույն է: Դեռ հայտնի չէ, թե ինչ գույն է լինելու նոր համազգեստի կիսատաբատը: Երկրպագուները «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզաշապիկը կարող են ձեռք բերել սեպտեմբերի 13-ից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտվել է Պրեմյեր լիգայի մեկնարկային 3 տուրերից երկուսում եւ 3 միավորով 13-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում