18:43  ,  28 օգոստոսի, 2018

«Սան Անտոնիոն» 3 տարի աշխատավարձ կվճարի կարիերան ավարտած Մանու Ջինոբիլիին

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Սան Անտոնիո» ակումբը կշարունակի աշխատավարձ վճարել թիմի լեգենդար բասկետբոլիստ Մանու Ջինոբիլիին, որը սեպտեմբերի 27-ին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, գրում է ESPN-ը:

3 տարվա ընթացքում ամերիկյան ակումբը արգենտինացի բասկետբոլիստին կվճարի նրա պայմանագրով սահմանված 2.5 միլիոն դոլարը: «Սան Անտոնիոն» նույնն արել էր նաեւ Թիմ Դանքանի հետ, որը կարիերան ավարտել էր 2006 թվականին:

Հիշեցնենք, որ 41-ամյա Ջինոբիլին 1999-ից էր խաղում «Սան Անտոնիոյում», որի հետ 4 անգամ դարձել է NBA-ի չեմպիոն (2003, 2005, 2007, 2014): Ամերիկյան ակումբում նա անցկացրել է 1057 հանդիպում, որոնցում նրա միջին արդյունավետությունը կազմել է 13,3 միավոր: 2004-ին Ջինոբիլին Արգենտինայի հավաքականի կազմում դարձել էր օլիմպիական չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում