00:25  ,  28 օգոստոսի, 2018

«Ռոմա» - «Ատալանտա»՝ 3:3 (տեսանյութ)

Իտալական A Սերիայի երկրորդ տուրում Հռոմի «Ռոման» 3:3 հաշվով ավարտեց Բերգամոյի «Ատալանտայի» հետ տնային հանդիպումը (տեսանյութ):

Խաղի հաշիվը երկրորդ րոպեին բացեց «Ռոմայի» նորեկ Խավյեր Պաստորեն, որն առաջին գոլը խփեց հռոմեական ակումբի կազմում, սակայն առաջին խաղակեսում հյուրերը պատասխանեցին 3 գոլով: Ընդմիջումից հետո «Ռոման» խփեց 2 գոլ եւ խուսափեց պարտությունից:

Հիշեցնենք, որ առաջին տուրում «Ռոման» նվազագույն հաշվով հաղթել էր «Տորինոյին», իսկ «Ատալանտան» ուժեղ էր գտնվել «Ֆրոզինոնեից» (4:0):

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Ռոմա» - «Ատալանտա»՝ 3:3

Խավյեր Պաստորե, 2, Ալեսանդրո Ֆլորենցի, 60, Կոստաս Մանոլաս, 82 – Տիոտի Կաստանե, 19, Էմիլիանո Ռիգոնի, 22, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս