22:38  ,  27 օգոստոսի, 2018

«Ենիսեյը» Սարկիսովի ու Յուրչենկոյի հետ առաջին հաղթանակը տարավ Ռուսաստանի Պրեմյեր լիգայում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում Պրեմյեր լիգայի նորեկ Կրասնոյարսկի «Ենիսեյը» տանը նվազագույն հաշվով հաղթեց Սամարայի «Կռիլյա Սովետովին»: Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը դաշտի տերերի կազմում փոխարինման դուրս եկավ ընդմիջմանը: «Ենիսեյի» դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիդ Յուրչենկոն, որը 89-րդ րոպեին ստացավ դեղին քարտ:

Սա «Ենիսեյի» առաջին հաղթանակն էր Ռուսաստանի Պրեմյեր լիգայում:

Ռուսաստանի առաջնություն, 5-րդ տուր

«Ենիսեյ» - «Կռիլյա Սովետով»՝ 1:0

Միխայիլ Կոստյուկով, 44

Հեռացում՝ Օլեգ Լանին, 34 («Կռիլյա Սովետով»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում