10:20  ,  27 օգոստոսի, 2018

«Սինքֆիլդի գավաթ». Լեւոն Արոնյանի վերջին մրցակիցը Ալեքսանդր Գրիշչուկն է

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում օգոստոսի 27-ին կանցկացվի վերջին՝ 9-րդ տուրը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:00-ին:

Նախորդ 8 տուրերում Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ինչպես նաեւ ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ամերիկացիներ Հիկարու Նակամուրայի եւ Ուեսլի Սոյի հետ:

Վերջին տուրից առաջ հայ գրոսմայստերը 4.5 միավորով բաժանում է 2-5-րդ տեղերը, իսկ միանձնյա առաջատար Ֆաբիանո Կարուանան հավաքել է 5 միավոր:

Հիշեցնենք, որ «Սինքֆիլդի գավաթը» Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է:

«Սինքֆիլդի գավաթ», 9-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)

Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում