22:05  ,  26 օգոստոսի, 2018

«Լոկոմոտիվն» ու «Զենիթը» հաղթեցին, Ձյուբան դարձյալ գոլ խփեց

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում գործող չեմպիոն Մոսկվայի «Լոկոմոտիվը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց Մախաչկալայի «Անժիին» եւ 8 միավորով բարձրացավ 5-րդ տեղ:

Պետերբուրգյան «Զենիթը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ուֆայի» նկատմամբ եւ, վաստակելով 15 միավոր, շրջանցեց «Սպարտակին» ու դարձավ առաջատար: Ռուսաստանի հավաքականի հարձակվող Արտյոմ Ձյուբան «Զենիթի» կազմում գոլի հեղինակ դարձավ չորրորդ խաղում անընդմեջ:

Ռուսաստանի առաջնություն, 5-րդ տուր

«Լոկոմոտիվ» - «Անժի»՝ 2:1

Մացեյ Ռիբուս, 54, Ֆյոդոր Սմոլով, 72 – Վլադիսլավ Կուլիկ, 90+3

«Օրենբուրգ» - «Կրասնոդար»՝ 1:1

Անդրեյ Կոզլով, 22 – Մոգամեդ Սուլեյմանով, 88

«Ուֆա» - «Զենիթ»՝ 0:2

Իվան Պաուրեւիչ, 3 (ինքնագոլ), Արտյոմ Ձյուբա, 11

Հեռացում՝ Բոյան Յոկիչ, 68 («Ուֆա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում