21:52  ,  26 օգոստոսի, 2018

Դորտմունդի «Բորուսիան» մեկնարկեց «Լայպցիգի» նկատմամբ վստահ հաղթանակով (տեսանյութ)

Գերմանական Բունդեսլիգայի առաջին տուրում Դորտմունդի «Բորուսիան» տանը 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Լայպցիգի» նկատմամբ: Հյուրերը հաշիվը բացեցին առաջին րոպեին, սակայն դորտմունդցիները 3 գոլ խփեցին առաջին խաղակեսում: Խաղի վերջակետն ավելացված ժամանակում դրեց գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, որը 100-րդ գոլը խփեց Բունդեսլիգայում (տեսանյութ):

«Բորուսիան» միակ թիմն է, որը երեքից ավելի գոլ խփեց Գերմանիայի առաջնության առաջին տուրում:

Գերմանիայի առաջնություն, առաջին տուր

«Բորուսիա Դ.» - «Լայպցիգ»՝ 4:1

Մահմուդ Դահուդ, 21, Մարկ Սաբիցեր, 40 (ինքնագոլ), Ակսել Վիտցել, 43, Մարկո Ռոյս, 90+1 – Ժան-Կեւին Օգյուստեն, 1

«Մայնց» - «Շտուտգարտ»՝ 1:0 (տեսանյութ)

Էնտոնի Ուջա, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով