19:26  ,  26 օգոստոսի, 2018

Նազիկ Ավդալյանը Երեւանի ավագանու ընտրություններին կառաջադրվի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից

Ծանրամարտի կանանց աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հայտարարել է, որ Երեւանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին առաջադրվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

«Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ես՝ որպես ավագանու թեկնածու, առաջադրվելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ տեղեկացնում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ես եղել եւ մնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Գագիկ Ծառուկյանն ինձ համար ոչ միայն կուսակցության ղեկավար կամ հայրենական սպորտի պատասխանատու է, այլեւ հարազատ մարդ եւ ընտանիքի անդամ: Այնպես որ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին խնդրում եմ արհեստական խնդիրներ ու ենթատեքստեր չփնտրել այնտեղ, որտեղ իրականում դրանք չկան: Ես եղել եւ մնում եմ ԲՀԿ անդամ եւ որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից»,- ֆեյսբուքյան էջում գրել է չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

Հիշեցնենք, որ Նազիկ Ավդալյանն այս տարվա սկզբնամասում էր որոշել ավարտել ծանրորդի կարիերան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում