23:25  ,  26 օգոստոսի, 2018

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մեղադրվում է սեռական ոտնձգություն կատարելու մեջ

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Պոլ Գասկոյնը ձերբակալվել է սեռական ոտնձգություն կատարելու կասկածանքով, հաղորդում է The Sun-ը:

Նախկին ֆուտբոլիստի դեմ ցուցմունք տված կնոջ խոսքով՝ նա սեռական ոտնձգության է ենթարկվել Յորք մեկնող գնացքում: Ոստիկանությունը սկսել է հետաքննություն, որի ընթացքում Գասկոյնը կլինի ազատության մեջ:

Հիշեցնենք, որ նախկին ֆուտբոլիստը տառապում է հարբեցողությամբ: Նա բուժում է ստացել մի քանի անգամ, սակայն այդպես էլ չի կարողացել հրաժարվել ալկոհոլից:

Պոլ Գասկոյնը 1988-1998-ն Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 57 խաղ եւ խփել 10 գոլ։ Նա հանդես է եկել անգլիական «Նյուքասլում», «Միդլսբրոյում», «Էվերտոնում», «Տոտենհեմում», իտալական «Լացիոյում» եւ շոտլանդական «Ռեյնջերսում»։ Կիսապաշտպանը նաեւ ընդգրկվել է անգլիական ֆուտբոլի փառքի սրահում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում