02:06  ,  26 օգոստոսի, 2018

«Բարսելոնան» արտագնա հաղթանակ տարավ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ Պրիմերա վերադարձած «Վալյադոլիդի» նկատմամբ: Կատալոնական ակումբի հաղթական գոլը 57-րդ րոպեին խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն (տեսանյութ):

Խաղի վերջնամասում դաշտի տերերն ունեցան պարտությունից խուսափելու հնարավորություններ, որոնք չօգտագործեցին:

Հիշեցնենք, որ առաջին տուրում «Բարսելոնան» 3:0 հաշվով տնային հաղթանակ էր տարել «Ալավեսի» նկատմամբ:

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Վալյադոլիդ» - «Բարսելոնա»՝ 0:1

Ուսման Դեմբելե, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English