12:12  ,  26 օգոստոսի, 2018

«Սինքֆիլդի գավաթ». Լեւոն Արոնյան vs Մաքսիմ Վաշյե-Լագրավ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում օգոստոսի 26-ին տեղի կունենան նախավերջին՝ 8-րդ տուրի դիմակայությունները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ուժերը կչափի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:00-ին:

Նախորդ 7 տուրերում Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ինչպես նաեւ ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ամերիկացիներ Հիկարու Նակամուրայի եւ Ուեսլի Սոյի հետ:

Հայ գրոսմայստերն ունի 4 միավոր եւ բաժանում է 2-5-րդ տեղերը, իսկ միանձնյա առաջատարը 4.5 միավոր հավաքած Ֆաբիանո Կարուանան է:

Հիշեցնենք, որ «Սինքֆիլդի գավաթը» Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է:

«Սինքֆիլդի գավաթ», 8-րդ տուր

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան) 

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում