00:26  ,  26 օգոստոսի, 2018

«Միլանը» պարտվեց «Նապոլիին»՝ չպահպանելով 2 գոլի առավելությունը (տեսանյութ)

Իտալական A Սերիայի երկրորդ տուրում «Նապոլին» սեփական խաղադաշտում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Միլանի» նկատմամբ (տեսանյութ):

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում միլանյան ակումբը ստացել էր 2 գոլի առավելություն, սակայն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: «Նապոլիից» երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին:

«Միլանի» նորեկ Գոնսալո Իգուաինն անցկացրեց ամբողջ հանդիպումը եւ նորամուտը նշեց հյուրերի կազմում:

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Նապոլի» - «Միլան»՝ 3:2

Պյոտր Զելինսկի, 52, 67, Դրիս Մերտենս, 80 – Ջակոմո Բոնավենտուրա, 15, Դավիդե Կալաբրիա, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում